Օրերս Գյուլբենկյան 33 հասցեում տեղի ունեցածից հետո, երբ պայթուցիկ էր հայտնաբերվել Արսենյան Գուգոյի հետ ուղղակիորեն կապ ունեցող հասցեում,տեղեկություն հայտնվեց այն մասին,որ փետրվարի 26-ին ռումբի ճարակ է դարձել ՔՊ տարածքային գրասենյակը. ականատեսներից մեկը պատմել է, որ «տռուբային փաթաթած» ինչ-որ տարօրինակ իր է նկատվել, ահազանգել են իրավապահներին, որոնք էլ արագորեն վնասզերծել են ռումբը՝ տարհանելով մարդկանց: Ընդ որում՝ դատելով վկայություններից՝ այդ մի ռումբն էլ է աշխատել ժամացույցային մեխանիզմով (Գյուլբենկյան 33 հասցեում հայտնաբերվածնել էր պատրաստված եղել նույն կերպ):Ի դեպ՝ ՔՊ-ական Մելքոնյան Գագոն այսօր հաստատել էր, որ  իր տան դիմաց ռումբ է պայթել:

 

Իրավիճակը բավական լուրջ է: Հարց է առաջանում՝ ո՞վ, ի՞նչ ուժեր են իրականում թիրախավորել իշխանություններին՝ ցանկանալով նրանց մահը: Սկզբում  Գուգոն, հիմա ՔՊ-ն ու Գագոն, իսկ վաղն ո՞վ է հայտնվելու  ռումբի թիրախում: Գուցե վաղն էլ ռումբ հայտնաբերվի կատավարական «դաչաներո՞ւմ», ո՞վ գիտի: 

 

Սա պետք է ահազանգ դառնա ոչ այնքան իշխանությունների համար, որքան՝ քաղաքացիների: Ակնհայտ է, որ այս ամենը կապ ունի իշխանությունների վարած քաղաքականության հետ, ինչի պատճառով թիրախավորվել է ոչ միայն ողջ Հայաստանը, այլև՝ հենց Նիկոլն ու իր թիմը: Գուցե նման կերպ ոմանք մեսիջ են հղում Նիկոլին՝ խաղաղ, անարյուն հեռանալու՝ հակառակ դեպքում սպառնալով նրան ուղղակի ֆիզիկապես վերացնել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել